Նախորդ տարվա օգոստոսյան ռուս-վրացական պատերազմից մեկ տարի անց, ներկա վիճակին ծանոթանալու համար հայ եւ ադրբեջանցի լրագրողների խումբ է ժամանել Վրաստանի Շիդա Քարթլիի շրջան: Այս ակցիան կազմակերպել է «Խաղաղության եւ պատերազմի լուսաբանման ինստիտուտը»: Լրագրողները այցելել են Բերկուկում ապաստանած փախստականների նոր կեցավայրերը եւ ծանոթացել նրանց պայմաններին:

Գորիի քաղաքապետի տեղակալ Զուրաբ Չխեիձեն լրագրողներին ծանոթացրել է պատերազմի արդյունքում շրջանին պատճառված վնասի չափերին, այստեղ միջազգային կազմակերպությունների ու Վրաստանի կառավարության նախաձեռնած ծրագրերին, փախսականների կյանքի պայմաններին եւ հակամարտության գոտուն սահմանակից գյուղերում տիրող իրավիճակին: հանդիպումը տեւել է մոտ մեկ ժամ, որից հետո լրագրողներն այցելել են նախկինում ռուսական զորքերի կողմից գրավված գյուղեր: Օտարերկրյա լրագրողների մասնակցությամբ այսպիսի հանդիպումները պարբերական բնույթ են կրում: Հաղորդում է «Գրուզիա online»-ը: