Օրեր առաջ Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքի արած հակահայ հայտարարությանը, թե PKK-ի ահաբեկիչների մեջ չթլպատվածների առկայությունը շատ բանի մասին է խոսում (նկատի ունի նրանք հայ են-խմբ), քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահի խիստ արձագանքից բացի, արժանացել է նաեւ Վանի քրդերի յուրօրինակ պատասխանին։
Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Վանի գրասենյակի առաջ հավաքված քրդերը մի մեծ պաստառ են պարզել, որի վրա նկարված է եղել Ջեմիլ Չիչեքը էշի վրա նստած , որի տակ գրված է եղել. «Թլպատող Ջեմիլ Չիչեքը գնում է Քանդիլ» (վայր Հյուսիսային Իրաքում, որտեղ քուրդ զինյալներն են թաքնվում):
Նշենք, որ քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության նախագահ Սելահաթին Դեմիթաշը խորհուրդ էր տվել Թուրքիայի փոխվարչապետ Ջեմիլ Չիչեքին դառնալ կառավարության թլպատողը եւ հայերին քրդերի հետ չշփոթելու համար գնալ Քանդիլ եւ թլպատող աշխատել։
Նշենք, որ Ջեմիլ Չիչեքի հիշյալ հայտարարությանը արձագանքել են նաեւ ստամբուլահայ համայնքի ներկայացուցիչները, ովքեր խորհուրդ են տվել Ջեմիլ Չիչեքին հրաժարվել հայերի նկատմամբ ատելություն սերմանող հայտարարություններից։




























