Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը վստահ է, որ ԵՏՄ-ն հաջողությամբ կհաղթահարի տնտեսության բացասական միտումները: Այս մասին նա հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ:

«Ոմանք ասում են, որ ԵՏՄ-ն ճկվել է: Այն ճկվել է ոչ այն պատճառով, որ այն վատն է. տնտեսություններն ունեն նման միտում, մենք առաջին անգամ չենք տեսնում ճգնաժամեր ու անկումներ: Պետք է դրան հանգիստ վերաբերվել, նոր կետեր գտնել խնդիրները լուծելու համար»,-ասել է Նազարբաեւը:

Ղազախստանի նախագահը նշել է, որ տարածաշրջանների համաժողովը տեղի է ունենում ժամանակին: «Տարածաշրջանային հանդիպումները մեզ համար շատ մեծ նշանակություն ունեն հենց հիմա, երբ տնտեսությունում խնդիրներ կան, առեւտրում անկում կա, արտահանման գները նազում են, երկու երկրների արժույթներն էլ անկայուն են»,-նշել է նա ու հավելել. «Միաժամանակ ես կարծում եմ, որ մեր կառավարությունները լավ են աշխատում, լուծում են խնդիրները», հաղորդում է ՏԱՍՍ-ը: