Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի պատվին տված պետական ճաշին «Ժառանգություն» կուսակցությունը ներկայացրել է ԱԺ «Ժառանգություն» խմբակցութան ղեկավար Ստեփան Սաֆարյանը: Այդ մասին նա տեղեկացրեց օգոստոսի 25-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ։

Հատկանշական է, որ պետական ճաշին մասնակցելու հրավեր ստացած են եղել ԱԺ խորհրդարանական բոլոր խմբակցությունները։

Ստեփան Սաֆարյանի տեղեկացմամբ, ի թիվս այլ ճաշատեսակների, նախագահականում դդումով եւ մեղրով պատրաստված կերակուր են մատուցել։

Ի դեպ, ՀԱԿՊ գագաթաժողովից հետո կազմակերպության անդամ երկրների ղեկավարները մեկնել էին «Հարսնաքար» համալիր, որտեղ նրանց զվարճացրել են Comedy club-ի տղաները: Այս մասին հաղորդել է life News-ը: