Համացանցում մեծ ժողովրդականություն է ձեռք բերում այն լուսանկարը, որում պատկերված շան քոթոթը գերագնահատել էր իր սեփական հնարավորությունները: Զվարճալի լուսանկարը Twitter-ի իր Էջում տեղադրել էր մի ճապոնացի օգտատեր ՝ onodesu0223 նիքով:

Առաջին լուսանկարը տեսնելիս՝ տպավորություն է ստեղծվում, որ քոթոթը որոշել է դուրս գալ ու բարեւել անցորդներին:  Բայց արդեն երկորրդ լուսանկարից հստակ երեւում է, որ նրա համար շատ դժվար է պատի անցքից դուրս գալը, հայտնում է RG -ն:

Լուսանկարի հեղինակը շտապել է վստահեցնել օգտատերերին, որ շան հետ ոչ մի վատ բան չի կատարվել. նա ինչպես մտել էր, ադպես էլ հեշտությամբ հետ է գնացել իր հողատարածք:

Փամփլիկ շան քոթոթի այդ զվարճալի լուսանկարները մի քանի օրվա ընթացքում տարածվել են ամբողջ Twitter -ում: Ճապոնացու տեղադրած լուսանկարները հավաքել են գրեթե 45 հազար ռեփոստ եւ 55 հազար անգամ նշվել են որպես «ընտրյալ»:

Հիշեցնենք, որ ընդամենը մի ամիս առաջ էլ նման մի դեպք էր պատահել: Այդ ժամանակ համացանցի օգտատերերին հետաքրքրել էր ժպտացող շունը, որը ծիծաղելի դիրքով մնացել էր թփերի մեջ ու չէր կարողանում ինքնուրույն դուրս գալ այնտեղից: Նրա «դեմքի» արտահայտությունը զվարճացրել էր մեկնաբանություններ գրող օգտատերերին: