Պաղեստինցիների եւ իսրայելցիների միջեւ ուղիղ բանակցությունները, որոնք նախատեսված են սեպտեմբերի սկզբին, ապարդյուն են լինելու: Նման հայտարարություն է արել Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ռամին Մեհմանփարասթը, գրում է DPA գործակալությունը:

«Քանի դեռ խնդրի պատճառը չի վերացվել, որեւէ խաղաղ բանակցություն հստակ արդյունքներ չի տա եւ ապարդյուն կլինի»,- ասել է Մեհմանփարասթն ու հավելել. «Ներկայումս հաշտեցումը հնարավոր չէ, քանի դեռ պաղեստինցիները կտրված են իրենց հայրենիքից, իսկ զավթիչներն ապրում են նրանց հողում»:

Իրանը չի ճանաչում Իսրայելի անկախությունը եւ առաջարկում է հանրաքվե անցկացնել պաղեստինցիների շրջանում` իրենց հետագա ճակատագրի որոշման համար:

Նշենք, որ իսրայելցիների եւ պաղեստինցիների միջեւ ուղիղ բանակցությունները սկսվելու են Վաշինգտոնում՝ սեպտեմբերի սկզբին: