«Նացիստական առաջնորդի ազգականներից վերցրած նմուշներն ապացուցում են, որ Հիտլերը կենսաբանորեն կապված է եղել այն ժողովուրդների հետ, որոնց փորձել է վերացնել»,- գրում է բրիտանական The Daily Mail-ը՝ վկայակոչելով բելգիական Knack հանդեսը:

Հետաքննության արդյունքում լրագրողը յոթ օր հետեւել է Հիտլերի ազգականին՝ ԱՄՆ քաղաքացի Ալեքսանդեր Ստյուարտ-Հյուսթոնին, մինչեւ գտել է նրա օգտագործած անձեռոցիկը, որն էլ թույլ է տվել արյունակցական կապ գտնել Հիտլերի եւ նրա «թշնամիների» միջեւ:

Պարբերականը հայտնում է, որ Հիլտերի ազգականների թքի մեջ հայտնաբերվել են E1b1b (Y-ԴՆԱ) հալոխմբի նշաններ, որը հազվագյուտ է հանդիպում գերմանացիների եւ արեւմտաեվրոպացիների մոտ: Այն ավելի տարածված է Մարոկկոյի բերբերների, Լիբիայի եւ Թունիսի, նաեւ հրեա-աշքենազիների ու հրեա-սեֆարդների շրջանում»,- ասել է պատմաբան Մարկ Վերմեերենը:

Պատմաբանները նախկինում էլ կասկած էին հայտնում Հիտլերի հրեական ծագման մասին: Ենթադրվում էր, որ ան լույս աշխարհ է եկել Մարիա Շիկելգրուբերի եւ 19-ամյա հրեա Ֆրանկենբերգերի ապօրինի կապի արդյունքում:

Հոլոքոսթի պատճառը Հիտլերի մոր մահն էր, որին չէր կարողացել բուժել հրեա բժիշկը: