Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում հարձակում է կատարվել հյուրանոցի վրա, որը մեծ ժողովրդականություն է վայելում պաշտոնյաների շրջանում:
Մոգադիշոյի հյուրանոցում մահապարտ-ահաբեկչի իրականացրած ահաբեկչության զոհերի թիվը հասել է 31-ի: Զոհերի շարքում 6-ը խորհրդարանի պատգամավորներ են:
Տեղի ունեցածի պատասխանատվությունն իր վրա է վերցրել ապստամբների «Ալ-Շաբաաբ» խմբավորումը: Կառավարության տվյալներով հարձակվողները՝ մահապարտ-ահաբեկիչն եւ զինված գրոհայինը անվտանգության աշխատակցի հագուստով են եղել, հաղորդում է Associated Press-ը:
Սոմալիի ծայրահեղականները եռամյա ապստամբություն են հռչակել` արեւմտամետ կառավարության փխրուն իշխանության դեմ: Մոգադիշոյում իրավիճակը վերահսկելու համար Աֆրիկյան միությունը 6,3 հազար զինվոր է տեղակայել, բայց դա հազիվ բավարարում է, որ պահպանեն օդանավակայանը, նավահանգիստը եւ նախագահ Շեյխ Շարիֆ Ահմեդին:




























