Բաքվի ճանապարհներին տեղի ունեցող բազմաթիվ ճամապարհա-տրանսպորտային պատահարներն այն բանի հետևանք են, որ ադրբեջանցի վարորդների գերակշիռ մեծամասնությունը վարորդական իրավունք է ձեռք բերում փողով։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի տրանսպորտային իրավաբանական հարցերի կարգավորմամբ զբաղվող հասարակական կազմակերպության ղեկավար Մազահիր Ռուստամովը,- հաղորդում է Trend Life-ը։
«Բաքվի վարորդների ավելի քան 90%-ը ամեն գնով փաստաթղթերի ստացման փուլերից մեկում, եթե ոչ բոլոր, վարորդական իրավունքի ստացման հարցը լուծում են փողի միջոցով»,- հայտարարել է Ռուստամովը։
Ըստ նրա, նման վարորդների թվի ավելացումն էլ հենց հանգեցնում է այն բանին, որ երթևեկության կանոնների պահպանմամբ քաղաքի փողոցներով երթևեկելն արդեն գործնականում անհնար է. «Ճանապարհներին գոյապահպանման հատուկ մարտավարությանը չտիրապետող նորաթուխ վարորդները երթևեկում են ինչպես կարող են՝ անտեսելով ճանապարհային բոլոր կանոնները»։
Ինչպես կարծում է Ռուստամովը, այն ժամանակ, երբ այլ երկրներում ապագա վարորդները նպատակադրվում են սովորել ավտոմեքենա վարելու կանոնները, նախքան այն ձեռք բերելը, ապա Ադրբեջանում ամեն բան հակառակն է. «սկզբում մեքենա են գնում, իսկ հետո վարորդական իրավունք են ձեռք բերում արդեն փողով»։




























