Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան կապակցությամբ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Մսրյանների ընտանիքին:
Հեռագրում ասված է. «Խոր ցավով տեղեկացա Հայաստանի ժողովրդական արտիստ Վլադիմիր Մսրյանի մահվան մասին։
Թատրոնում եւ կինոյում ստեղծած նրա դրամատիկ խոր շեշտադրումներով վառ կերպարները միշտ կմնան արվեստասերների հիշողության մեջ:
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում անվանի արվեստագետի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին եւ նրա արվեստի երկրպագուներին»։
Հայտնի դերասան Վլադիմիր Մսրյանը Երեւանի Ավագանու անդամ էր: Նրա լավագույն դերերից էին Հերոստրատը, Համլետը, Հուլիոս Կեսարը եւ այլն: Իսկ Մսրյանի կողմից Պագանինիի կերպարի մարմնավորումը համարվել է լավագույնն աշխարհում:



























