Ամերիկյան ABC news հեռուստաալիքի պնդմամբ, Լիտվայում Վիլնյուսից ոչ հեռու տեղեկայված է եղել բանտ, որտեղ պահել են անձանց, ովքեր կասկածվում են «Ալ Քայդա»-ի հետ կապեր ունենալու մեջ: Այդ բանտը բացվել է ԱՄՆ կենտրոնական հետախուզական վարչության կողմից՝ 2001 թվականի սեպտեմբերի 11-ի հայտնի ողբերգությունից հետո: ABC-ն հղում է անում ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության նախկին աշխատակիցներից մեկի խոսքերին:
Նա նշում է, որ բանտը կառուցվել է 2005 թվականի վերջին, երբ մամուլում տեղեկություններ տարածվեց, որ ԱՄՆ-ը արտասահմանում գաղտնի բանտեր ունի: Բանտի ստեղծման սկզբում այնտեղ եղել են 8 բանտարկյալներ, որոնք բանտում անցկացրել են 1 տարի, սակայն հայտնի չէ թե մինչ օրս քանի բանտարկյալ է ունեցել այդ գաղտնի բանտը:
Բանտի գոյության մասին են խոսում նաեւ ԿՀՎ-ի ինքնաթիռների Լիտվա թռիչքների վերաբերյալ զեկույցները, որոնք ընկել են հեռուստաընկերության ձեռքը: Դրանց համաձայն, այդ թռիչքները բավական հաճախակի բնույթ են կրել: Հեռուստաալիքը նշում է, որ Լիտվան համաձայնել է իր տարածքում բանտի ստեղծմանը, որպեսզի ամրապնդի իր կապերը ԱՄՆ-ի հետ:
Հետաքրքիր է, որ ԿՀՎ ներկայացուցիչ Փոլ Ջիմիլիանոն հայտարարել է, որ ԿՀՎ-ն չի պատրաստվում հաստատել կամ հերքել այդ տեղեկությունները, քանի որ դրանք մեկնաբանելը կարող է վտանգի տակ դնել միլիոնավոր մարդկանց անվտանգությունը: Իսկ ահա ԱՄՆ-ում Լիտվայի դեսպանատունը հերքել է Լիտվայում նման բանտի գոյության փաստը:




























