«Մարտ առանց կանոնների» մարզաձեւի նախկին փոխչեմպիոն Վյաչեսլավ Դացիկը (մականունը` Տարզան) փախել է Սանկտ-Պետերբուրգի հոգեբուժարանից, որտեղ հայտնվել էր 3 տարի առաջ:
Հոգեկան խնդիրներ ունենալու պատճառով գերծանրքաշային մարզիկը 2007-ին տեղափոխվել էր հատուկ ռեժիմով հոգեբուժարան` պարտադիր բուժման: Այս ամառ նրան տեղափոխել են սովորական հիվանդանոց, որտեղից նա կարողացել է փախչել:
«Սլավյանսկի սոյուզ» ազգայնական կազմակերպության ակտիվիստը լքել է հոգեբուժարանը օգոստոսի 21-ին` ձեռքերով ծռելով մետաղյա ցանցը: Փախուստի հաջորդ օրը ոստիկանությունը տեղեկություն է ստացել, որ թալանել են քաղաքի բջջային կապի սրահներից մեկը: Ակնատեսների նկարագրությունից երեւում է, որ հանցագործը եղել է հենց Դացիկը:
Բացի սպորտից ու քրեական հակումներից, Դացիկը հայտնի է նաեւ իր քաղաքական գործունեությամբ: Նա «Սլավյանսկի սոյուզ» ազգայնական կազմակերպության ակտիվիստներից է, որի գործունեությունը 2010-ին դատարանի որոշմամբ դադարեցվել է:


























