ԼՂՀ Ասկերանի շրջանում հաշվառված, Արարատի մարզի բնակիչ, նախկինում դատապարտված Վագզեն Հ.-ն մեղադրվում է առեւանգման մեջ: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Ըստ մեղադրական եզրակացության՝ 27-ամյա Վազգեն Հ.-ն անչափահաս Է. Պ.-ին ամուսնության նպատակով առեւանգելու շուրջ նախնական համաձայնության է եկել ծանոթ Մելիք Վ.-ի եղբոր եւ նրա ազգական Արսեն Գ.-ի հետ: Նրանք անցած տարվա հունիսին Երեւանի Արցախի փողոցի շենքերից մեկի մոտ իրականացրել են Է. Պ.-ի առեւանգումը:

Վազգեն Հ.-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով: Խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Գործը քննվում է Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում: