Երեւանի «Արմենիա» բժշկական կենտրոնում սեպտեմբերի 21-ին բժիշկների, մյուս հիվանդների եւ ոստիկանի վրա հարձակված Դանիել Թովմասյանին դեպքի օրը հարեւանները տեսել են հարբած: 

Հարեւաններից մեկը NEWS.am-ին պատմեց, որ Դանիել Թովմասյանը ալկոհոլ ոչ շատ հաճախ, բայց օգտագործում է, նա ավտոբուսի վարորդ է, ամուսնացած է:

Հիշեցնենք, որ Դանիել Թովմասյանը «Արմենիա» ԲԿ էր տեղափոխվել Մաշտոցի պողոտայի շենքերից մեկի բակից, անգիտակից վիճակում: Հիվանդանոցում ուշքի գալուց հետո նա սկսել էր կոտրել հիվանդանոցի գույքը, հարձակվել բուժանձնակազմվի, հիվանդների վրա: Նրան չէր կարողացել հանդարտեցնել անգամ ոստիկանը եւ ստիպված կրակել էր ոտքին: Դանիել Թովմասյանին տեղափոխել էին վիրակապարան, մշակել վերքը, նա այժմ իրեն լավ է զգում, կարողանում է քայլել, դեպքից ոչինչ չի հիշում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ եւ 316-րդ 1-ին մասերով: