Օգոստոսի 24-ին, ժամը 08.15-ին ոստիկանությունից ահազանգ է ստացվել, որ Սյունիքի մարզում` Կապանի Մ. Հարությունյան 1 շենքի մոտ, Ողջի գետը տղամարդ է ընկել:

ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը:

Փրկարարները գետից դուրս են բերել նույն շենքի բնակիչ, 40-ամյա Արայիկ Պողոսյանին, ով այնուհետեւ տեղափոխվել է Կապանի հիվանդանոց:

Ըստ բժիշկների` տուժածի վիճակը բավարար է: