Ադրբեջանում հանցագործություն է իրականացվել, որին դժվար է որակում գտնել: Ըստ Vesti.Az-ի, հանցագործության զոհ է դարձել 19-ամյա Թոֆիգա Գուրբանովան: Փաստի առիթով բերման է ենթարկվել նախկին զինվորական, 29-ամյա Ֆարիդ Զեյնալովը:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ սպանությունն իրականացվել է Զեյնալովի տան բակում: Նախօրեին երկու երեխաների հայր Զեյնալովը Գուրբանովային տուն է բերել՝ ցանկանալով նրան իր երկրորդ կինը դարձնել: Տղամարդը 19-ամյա աղջկան առեւանգել է նրա հոր տանից:

Իմանալով այդ մասին՝ Զեյնալովի օրինական կինը սկանդալ է բարձրացրել: Կանայք սկսել են վիճել: Երիտասարդ աղջիկը վիրավորել է իր ընտրյալին ու նրա կնոջը: Արդյունքում Զեյլանովը խեղդել է Գուրբանովային՝ այդպես էլ չհասցնելով ամուսնանալ նրա հետ:

Ասում են՝ Զեյնալովի պապը նույնպես երկու կին է ունեցել: Փաստի առիթով քրեական գործ է հարուցվել: