Բրազիլիայում ֆուտբոլային մրցավար Ֆրանսիսկո Չավեսը «Ռեդենսաո» – «Բոա-Ֆե» սիրողական թիմերի հանդիպման ժամանակ խաղադաշտում սկսված քաշքշուկի ժամանակ դանակով հարվածել է ֆուտբոլիստներից մեկին: Վեճը ծագել է մրցավարի որոշումից հետո: «Բոա-Ֆե» թիմի խաղացող Ֆրանսիսկո դա Սիլվան դժգոհ լինելով մրցավարի որոշումից` հարվածել է նրան ոտքով: Ծեծին միացել է նաեւ Ֆրանսիսկոյի եղբայրը` Ժոզե դա Սիլվան: Մրցավարը երկուսին էլ դանակահարել է եւ դիմել է փախուստի: Ֆրանսիսկոն տեղում մահացել է: Մրցավարի փախուստի մեջ է, հաղորդում է «Ռոյթերսը»:
Մրցավարը խաղադաշտում դանակահարել է մի քանի ֆուտբոլիստների, որոնցից մեկը զոհվել է
Հասանելի է
русскийՊատմություն
Տեղադրություն




























