Սեպտեմբերի 23-ին, ժամը 18.25-ին տեղեկություն է ստացվել, որ Թալին-Երեւան ավտոճանապարհի 4-րդ կմ-ին` «Մշո օջախ» ռեստորանի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Mercedes E-320» մակնիշի 34 CZ 518 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել հարակից ձորակը:

Հրշեջ-փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել եւ պատգարակով մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային վարորդ` 1992 թ. ծնված Շ. Խ.-ին, ուղեւորներ` 1993 թ. ծնված Ա. Թ.-ին, եւ 1994 թ. ծնված Ա. Վ.-ին, ովքեր հոսպիտալացվել են Թալին քաղաքի ԲԿ:

Բժիշկները վարորդի առողջական վիճակը գնահատել են ծանր, ուղեւորներինը` միջին ծանրության:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան եւ փակել գազի բալոնի փականը: