Ադրբեջանական կողմը նախօրեին երեկոյան կրակ է բացել Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի ուղղությամբ:

NEWS.am-ին Նոյեմբերյանի տարածաշրջանի Բերդավան գյուղից հայտնեցին, որ ականանետներից նետված ական է պայթել Բերդավանի թաղամասերից մեկում: Բարեբախտաբար, տուժածներ չկան:

Հակառակորդը կրակել է նաեւ Բարեկամավանի ուղղությամբ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից հակառակորդը պարբերաբար կրակում է հայկական գյուղերի ուղղությամբ: Գյուղացիների մեծ մասը նյութական վնասներ են կրել: