Boeing կորպորացիան 300 օդանավի պատվեր է ստացել Չինաստանից. Գործարքի ընդհանուր արժեքը կազմում է 38 մլրդ դոլար, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով Bloomberg-ը:

Պատվերը հեղինակները չինական ավիափոխադրողներն ու լիզինգային ընկերություններն են:

Համաձայնագիրն իր մեջ ներառում է 240 օդանավեր չինական ավիաուղիների համար, ինչպես նաեւ 60 նեղ ֆյուզելաժային օդանավեր ICBC եւ CDB Leasing լիզինգային ընկերությունների համար, ասվում է Boeing-ի տարածած հայտարարության մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկյան Boeing կորպորացիան ուսումնասիրում է Չինաստանում ձեռնարկություն հիմնելու տարբերակները՝ աշխարհում ամենատարածված Boeing 737 ռեակտիվ օդանավի արտադրության համար: