Մեքսիկայում ուսանողներ տեղափոխող ավտոբուսն ընկել է զառիթափից: Առնվազն 30 ուսանողներ վնասվածքներ են ստացել, որոնցից 5-ի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հաղորդում է Lenta-ն՝ վկայակոչելով Notisistema.com պորտալը:

Միջադեպը տեղի է ունեցել Ուրուապան քաղաքում (Միչաոկանի նահանգ): Փրկարար ծառայությունների ներկայացուցիչները պատմել են, որ նախնական տեղեկություններով, վթարի պատճառը եղել է այն, որ խափանվել են ավտոբուսի արգելակները: Վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը, որի հետեւանքով այն մի քանի պտույտ գլորվելով 10 մետր բարձրությունից ընկել է ձորը:

Դեպքի վայր են ժամանել փրկարարներն ու բժիշկները: Ուսանողների ծնողները պահանջել են ավտոբուսին սեփականատիրոջից փակել բուժման ծախսերը: