Եմենի մայրաքաղաք Սանայի մզկիթներից մեկում պայթյուն է որոտացել, որի հետեւանքով զոհվել է մի քանի մարդ, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Reuters-ը։
Ականատեսների վկայությամբ՝ պայթյունի պատճառը հատուկ սարքավորումն է եղել, որը պայթել էր Բլիլիի մզկիթում, որը տեղակայված է շիաների վերահսկողության տակ գտնվող ոստիկանական ակադեմիայի կողքին։
Պայթյունը որոտացել էր զոհաբերության տոնի՝ Աիդ ալ Ադհայի (թյուրքալեզու երկրներում Կուրբան բայրամ) առավոտյան աղոթքի ժամանակ։ Զոհերի եւ վիրավորների կոնկրետ թիվը չի հաղորդվում։




























