Եվրամիությունը պլանավորում է մինչեւ նոյեմբերի վերջ սահմանամերձ երկրներում փախստականների ընդունելության հատուկ կենտրոններ բացել։ Այս մասին միգրացիայի հարցով հրավիրված արտահերթ նիստի ավարտին հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը, գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Agence France-Presse-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ ԵՄ-ն Մերձավոր Արեւելում սիրիացի փախստականների համար 1 մլրդ եվրոյի օգնություն կհատկացնի։