Հարպունով ձուկ բռնող ձկնորսը Հավայան կղզիներում հարվածել է շնաձկանը այն բանից հետո, երբ գիշատիչը կծել է իր ոտքը։ Այս մասին գրում է Gazeta-ն՝ վկայակոչելով Associated Press գործակալությունը։

27-ամյա տղամարդը ափից ոչ հեռու ձուկ էր փնտրում, երբ նկատել էր կողքին հայտնված հսկայական շնաձկանը։

Ձկնորս Բրեքսթոն Ռոչի խոսքով՝ սկզբում նա փորձել է ձեռքերով հեռու տանել շնաձկան քիթը, սակայն ձուկն ավելի ուժեղ է գտնվել եւ կծել է նրա ոտքը։

«Երբ նա բռնեց իմ ոտքը, ես հարվածեցի նրա քթին։ Ձուկը հետ քաշվեց եւ  հեռացավ»,- պատմել է նա։

Կատարվածից հետո նա կարողացել է զանգել ընկերոջը, եւ նրանք միասին հասել են քաղաք ու զանգահարել փրկարար ծառայություն։

Ռոչը կատարվածի մասին պատմել է Instagram-ում եւ տեղադրել հոլովակ՝ ցույց տալով իր ոտքը, որի վրա երեւում են կծածի հետքերը։