Հոնկոնգի, Մակաոյի եւ հարեւան հարավչինական Գուանդուն նահանգի իրավապահ մարմինները հուժկու հարված են հասցրել կազմակերպված հանցավոր խմբավորումներին։ Երեք ամիս շարունակվող համատեղ գործողության ընթացքում ձերբակալվել է ընդհանուր առմամբ 20 հազար մարդ, որոնց կասկածում են քրեական սինդկատների հետ կապ ունենալու մեջ։

Ինչպես հայտնել է Հոնկոնգի ոստիկանության ներկայացուցիչ Աու Չին Շաուն, ավելի քան 65 հազար իրավապահ խուզարկել են քաղաքի ժամանցի կենտրոնները, գիշերային ակումբները եւ այլ հաստատությունները։ Դրա արդյունքում ձերբակալվել է 4.3 հազար մարդ, գրում է ՏԱՍՍ-ը։

Նրանց կասկածում են թմրանյութեր տարածելու, կավատության, մաքսանենգության, փողերի լվացման եւ ապօրինի վարկեր տրամադրելու մեջ։