Սիրիայի քրդերը ճանաչել են փախստականին, որին վայր էր գցել հունգարական հեռուստաալիքներից մեկի լրագրողուհին: Քրդերը պնդում են, որ նա ահաբեկչական «Ալ Կաիդա» խմբավորման գրոհային է, հաղորդում է Gazeta-ն՝ վկայակոչելով International Business Time-ը:

Քրդական «Ժողովրդավարական միություն» կուսակցության ներկայացուցիչները պաշտոնական հայտարարություն են տարածել, որտեղ հայտնում են, որ Մոսհենը եղել է «Ալ Կաիդայի» սիրիական թեւի՝ «Ջեբհաթ ալ-Նուսրայի» գրոհային: Որպես ապացույց նրանք ներկայացրել են սոցիալական ցանցում Մոսհենի էջից հեռացված լուսանկարների սքրին-շոթերը, որտեղ նա ինքը հիշեցնում է իր  պատկանելիությունն ահաբեկչական կազմակերպությանը:

Սիրացիների խոսքով, Մոսհենը 2004-ին մասնակցել է Էլ Քամիշլիում անկարգությունները ճնշելու գործողություններին, որի ժամանակ սպանվել էր մոտ 50 քուրդ: