Սյունիքի մարզի Հարթաշեն համայնքում առաջիկայում համայնքի ղեկավարի նոր ընտրություններ տեղի կունենան. համայնքի ղեկավար Գագիկ Վանեսյանն առողջական խնդիրների պատճառով հրաժարական է ներկայացրել: Այս հարցը դրված է քննարկման Կառավարության վաղվա նիստում:
NEWS.am-ին Հարթաշենի գյուղապետարանից հայտնեցին, որ Վանեսյանին այժմ փոխարինում է գյուղապետի տեղակալը:
«Վանեսյանն առողջական խնդիրներ ունի եւ այժմ գտնվում է արտերկրում: Երբ կառավարության որոշումը լինի, նոր ընտրություններ կանցկացվեն»,- ասացին գյուղապետարանից:




























