Եմենի մայրաքաղաք Սանայում մզկիթի տարածքում հինգշաբթի տեղի ունեցած պայթյունների հետեւանքով առնվազն 15 մարդ է զոհվել, հայտնում է «Ֆրանս Պրեսս» գործակալությունը ՝ վկայակոչելով բժիշկներին:

Ականատեսների խոսքով երկու մահապարտ ահաբեկիչ պայթուցիկ սարքեր են գործի դրել Բլիլի մզկիթում ՝ շիաների կողմից վերահսկվող ոստիկանական ակադեմիայի մոտակայքում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Հայտնում են, որ պայթյունը տեղի է ունեցել առավոտյան աղոթքի ժամանակ:

Նույնատիպ ահաբեկչություն էր կատարվել նաեւ սեպտեմբերի 2-ին Եմենի մայրաքաղաքի հյուսիսային մասում գտնվող Էլյ Մուայադ մզկիթում, զոհվել էր 28 մարդ: Այդ ահաբեկչության համար պատասխանատվությունը ստանձնել էին սունի ծայրահեղականները: