ԵՄ-ն կարող է լուծել փախստականների խնդիրը միայն Թուրքիայի մասնակցությամբ։ Այս մասին Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը։
«Միայն Թուրքիայի հետ մենք կարող ենք պաշպանել մեր արտաքին սահմանները»,- ասել է նա։
Մերկելն իր հերթին եւս մեկ անգամ ընդգծել է, որ միգրացիոն ճգնաժամի հետ կապված խնդիրները եւ դրանց հետեւանքները պետք է լուծվեն գլոբալ մակարդակով, այդ թվում՝ Ռուսաստանի մասնակցությամբ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Դրանք կարելի է լուծել միայն մեր տրանսատլանտյան գործընկերների՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Մերձավոր Արեւելքի պետությունների հետ միասին»,- ասել է նա։





























