Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը համեմատաբար կայունացել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին պաշտպանության նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ՝ ՀՀ Զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում իրավիճակը համեմատաբար կայունացել է: Հայ զինծառայողների շրջանում զոհեր եւ վիրավորներ չկան:

Ըստ ՊՆ-ի ունեցած տեղեկատվության՝ ադրբեջանական կողմն ունի զոհեր եւ վիրավորներ:

Ավելի վաղ հաղորդել էինք, որ սեպտեմբերի 24-ին երեկոյան Տավուշի սահմանամերձ բնակավայրերի գնդակոծման հետեւանքով 3 խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը` Բերդավանի, մեկը՝ Պառավաքարի բնակիչ: Բոլոր 3 զոհերը կանայք են, երկուսը՝ տարեց, մեկը` 41 տարեկան:

Կա 4 վիրավոր: Նրանցից երեքը հիվանդանոցում են, իսկ մեկը՝ դուրս է գրվել: