ԱՄՆ Վաշինգթոնի նահանգի Սիեթլ քաղաքում՝ Յունիոն լճի կամրջի վրա, 2 ավտոբուս են բախվել իրար։ Ինչպես հայտնել են քաղաքի հրշեջ ծառայությունից, վթարից զոհվել է 4 մարդ, գրում է ՏԱՍՍ-ը։

«ՌԻԱ Նովոստի»-ն, վկայակոչելով տեղական մամուլը, հայտնում է, որ բոլոր 4 զոհերը օտարերկրյա ուսանողներ են եղել։ Զոհերի քաղաքացիության մասին որեւէ տեղեկություն այս պահին չկա։

Վթարից տուժել է 52 մարդ, որոնցից 10-ի վիճակը ծանր է։