ԱՄՆ Թեքսաս նահանգի Գրանբերի քաղաքի օդանավակայանում թռիչքի պահին մեկշարժիչանի ինքնաթիռ է կործանվել, ինչի հետեւանքով 2 ուղեւորն էլ զոհվել են։

Ինչպես հայտնում է San Antonio Express-News-ը, վթարը տեղի է ունեցել տեղական դպրոցի ֆուտբոլային ստադիոնից ոչ հեռու։ Երկրի վրա տուժածներ չկան։

Միջադեպի պատճառները պարզվում են, հայտնում է Gazeta.ru-ն։