Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումները հանգեցրին Հայաստան-Սփյուռք փոխգործակցության բացարձակապես նոր մոդելի ձեւավորմանը: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 25-ին, լրագրողների հետ զրույցում «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական համաժողովի ժամանակ ասաց  Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը՝ նշելով, որ Ցեղապսանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների շնորհիվ միջազգային հանրությունը, միջազգային կազմակերպությունները, մարդու իրավունքների խնդիրներով զբաղվող  ՀՀ-ները միջազգայի հարթակներում բարձրաձայնեցին Հայոց ցեղասպանության հարցը (ֆոտոռեպորտաժ):

 «Մենք ձեւավորեցինք  Հայաստան-սփյուռ փոխգործակցության բացարձակապես նոր մոդելներ: Հայաստանը դարձավ այն տունը, որտեղ սփյուռքահայերը ուզում են վերադառնալ որպես գաղափարների համախմբման վայր, որտեղ կարելի է  հաջողությունների հասնել տարբեր ոլորտներում: Տեսանք, որ Թուրքիայում ձեւավորվեց մտավորականների, քաղաքացիական հասարակության մի խավ, որոնք  ոչ միայն պատրաստակամություն հայտնեցին ներառելու իրենց իմացած պատմությունը, այլեւ պրակտիկ քայլեր ձեռնարկեցին այդ ուղղությամբ, այցելեցին Ծիծեռնակաբերդ, Հայոց ցեղասպանության թանգարան եւ այլն »,-ասաց Վիգեն Սարգսյանը:

Նա նշեց, որ պետական հանձնաժողովը ձեւավորել է մի հանձնախումբ, որը ղեկավարում է ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահ, պետական հանձանաժողովի ղեկավար Գագիկ Հարությունյանը: Հանձնախումբը զբաղված է ցեղասպանության հետեւանքների վերացմանն ուղղված իրավական թղթածրարի մշակմամբ: Վիգեն Սարգյսյանի խոսքով՝ կան արդեն իրավական հայցեր, պահանջներ՝ ներկայացված ի դեմն Մեծի Տանն Կիլիկիո կաթողոկոսի: