Չեչնիայի նախագահ Ռամզան Քադիրովը Գերմանիայում 900 սիրիացի փախստականի է կերակրել։ Քադիրովը փախստականների համար Քիլ քաղաքի ռեստորանում ընթրիք է պատվիրել։ Մարդկանց ճամբարներից ռեստորան են բերել ավտոբուսներով, գրել է չեչեն առաջնորդը իր Instagram-ում, փոխանցում է «Նորությունների ռուսական ծառայությունը»։
Քադիրովի խոսքով՝ օգնության համար գումար է հատկացրել Ահմադ Քադիրովի հիմնադրամը, որը ղեկավարում է Չեչնիայի առաջին նախագահի այրին։
Ռամզան Քադիրովի խոսքով՝ այսօր եւս 1000 փախստականի համար ճաշ է մատուցվելու։




























