Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայությունը ցմահ մուտքի արգելանք է սահմանել 500 օտարերկրյա քաղաքացու համար, որոնք փախել են ժամանակավոր կացարաններից, որտեղ նրանք ՌԴ օրենսդրությունը խախտելու համար սպասում էին երկրից վտարմանը։
«Գրանցվել են ժամանակավոր բնակության կացարանները ինքնակամ լքելու դեպքեր։ Այդ մարդկանց համար ՌԴ մուտքի ցմահ արգելանք է սահմանվել։ Այս պահի դրությամբ 500 իրավախախտ միգրանտի մուտքը ՌԴ ընդմիշտ արգելված է»,- գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։




























