Թուրքիայում երկու մեքենաների ճակատային բախման հետեւանքով 13 մարդ է մահացել, այդ թվում 4 երեխա: Նիգդե նահանգում Նիգդե-Ադանա մայրուղում իրար են բախվել մինիվենն ու մարդատար մեքենան:
Վարորդներից մեկը չի կարողացել կառավարել մեքենան եւ դուրս է եկել հանդիպակաց գոտի:
11 մարդ մահացել է տեղում, երկուսը՝ հիվանդանոցում: Մեքենաներում գտնվող 14 մարդկանցից միայն մեկն է ողջ մնացել: Նա միջին ծանրության վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով տեղի լրատվամիջոցները:




























