Հայաստանում հյուրանոցային տների տերերին թույլ կտան աշխատել առանց հարկերի: «Արտոնագրային վճարների մասին» օրենքում համապատասխան փոփոխության նախագիծը հավանության է արժանացել սեպտեմբերի 25-ի Կառավարական նիստում:

Ինչպես նիստում հայտնել է ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, ըստ գործող կարգի՝ հյուրանոցային տների տերերը, որոնք աշխատողներ չեն վարձում ու աշխատում են բացառապես ընտանիքի անդամներով, չեն կարող ստանալ ընտանեկան բիզնեսի կարգավիճակ, որն ազատված է հարկերից:

Ավելի վաղ այս հարցը բարձրացրել էին փոքր ու միջին բիզնեսի պաշտպանությամբ զբաղվող ոչ կառավարական կազմակերպությունները՝ այդ թվում «Փոքր ու միջին բիզնեսի համագործակցության ասոցացիան»: