Այսօր՝ սեպտեմբերի 25-ի առավոտյան նավթի գները բարձրացրել են: Brent տեսանկի նավթի արժեքը բարձրացել է 0,77 տոկոսով՝ հասնելով 48,54 դոլարի՝ մեկ բարելի դիմաց: WTI տեսակի նավթի արժեքը բարձրացել է մոտ 1 տոկոսով՝ հասնելով 45,34 դոլարի՝ մեկ բարելի դիմաց:

Նավթի գների նման դինամիկան բացատրվում է համաշխարհային շուկայում հումքի առաջարկով: Հիշեցնենք, որ ԱՄՆ նավթ վերամշակող ձեռնարկությունները կրճատել են իրենց աշխատանքը մոտ 2 տոկոսով:

Վերլուծաբանները նշում են, որ ամենայն հավանականությամբ, մոտ ժամանակներս նավթի գինը կտատանվի 48-49 դոլարի սահմաններում: