2016 թ. Հայաստանում առաջարկում են բարձրացնել դատախազների աշխատավարձերը: «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի մասին» օրենքում համապատասխան փոփոխությունների նախագիծը ընդունվել է սեպտեմբերի 25-ի Կառավարության նիստում:

Մարզային ու կայազորային դատախազների աշխատավարձերի գործակիցը առաջարկում են բարձրացնել 7.5 –ից մինչեւ 8 բալ: Զինվորական դատախազի տեղակալի դրույքը առաջարկում են սահմանել 9, Երեւանի շրջանային դատախազինը ՝ 8, գլխավոր դատախազության բաժինների ղեկավարներինը ՝ 7.5, մյուս աշխատակիցներինը ՝ 5.5-ից 7.25:

Հիշեցնենք, որ 2015 թ. բազային աշխատավարձը (որին ավելացվելու են գործակիցները) սահմանված էր 66 հազար 140 դրամ (մոտավորապես 140 դոլար) : Ինչպես բացատրված է օրինագծի գրավոր հիմնավորման մեջ, փոփոխությունների նպատակն է վերացնել դատախազության համակարգի ու Քննչական կոմիտեի աշխատավարձերի անհավասարությունը: