Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մեկ ուղեւորի սպասարկման միջին արժեքը կազմում է 45 դոլար, Շոթա Ռուսթավելի օդանավակայանում՝ 51դոլար, իսկ Հեյդար Ալիեւի օդանավակայանում՝ 79 դոլար: Այս թվերը նշված են Regnum գործակալության վերլուծական հոդվածում: Ըստ դրա՝Հայաստանում ընդունված էր համարել, որ ավիացիոն ուղեւորափոխադրումների հիմնական խնդիրներից մեկը երկրի գլխավոր օդանավակայանի՝«Զվարթնոցի» թանկ ծառայություններն են, սակայն, միեւնույն ժամանակ «Զվարթնոցի» սպասարկման թանկարժեք լինելու մասին լուրերը մեծ մասամբ շրջանառության է դրվել արդեն սնանկ ճանաչված «Արմավիա» ընկերության կողմից, ինչով էլ փորձում էր բացատրել իր անհաջողությունները:

Regnum-ը համեմատություններ է կատարել Հարավային Կովկասի երեք երկրների մայրաքաղաքների գլխավոր օդանավակայանների, ինչպես նաեւ«Զվարթնոցին» ուղեւորահոսքով օդանավակայանների, եւ առավել տարածված «Airbus A320» օդանավով 130 ուղեւոր փոխադրելու դեպքում օդանավակայանների ծառայությունների սպասարկման գների միջեւ:

Regnum-ի տեղեկությունով, «Զվարթնոց» օդանավակայանը 2014թ. ավելի քան 2 մլն ուղեւոր է սպասարկել։ Թբիլիսիի օդանավակայանը սպասարկել է 1մլն 575 հազար, իսկ Բաքվինը՝ 2.9 մլն ուղեւոր։ 130 ուղեւոր տեղավորող «Airbus A320» տեսակի օդանավի սպասարկման արժեքը Երեւանի օդանավակայանում արժի 5 903 դոլար, Թբիլիսիում՝ 6 664 դոլար, իսկ Բաքվում՝ 10 323 դոլար (չնայած ավելի մեծ ուղեւորահոսքին)։

Թվերը ներկայացված են առանց տեղական պետական տուրքերի եւ վառելիքի լիցքավորման հաշվարկների, որոնք ներառված չենօդանավակայանների ծառայություններում։ Վերահաշվարկի դեպքում 1 ուղեւորի սպասարկման միջին արժեքը Երեւանում կազմում է 45 դոլար, Շոթա Ռուսթավելիի օդանավակայանում՝ 51 դոլար, իսկ Հեյդար Ալիեւի օդանավակայանում՝ 79 դոլար։

Իրականում հարավկովկասյան 3 հանրապետություններում ամենաէժան սպասարկումն իրականացվում է Երեւանի օդանավակայանում։ Այլ բան է, որ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման արժեքին պետք է գումարվի 20 դոլարի չափով պետական տուրքը (ժողովրդախոսակցական «օդիհարկը»)։

Այդ դեպքում ստացվում է, որ ավիաընկերությունների համար Հայաստանում մեկ ուղեւորը արժենում է 65 դոլար։ Բայց դա արդեն ոչ թե մասնավոր ընկերության, այլ պետության խնդիրն է։ Այսինքն՝ Հայաստանում մեկ ուղեւորը ավելի թանկ է արժենում, քան Թբիլիսիում, բայց ավելի էժան, քանԲաքվում։ Դա եթե չհաշվենք (բոլորին հայտնի պատճառներով) Բաքվի օդանավակայանում վառելիքի էժան գինը։ Սակայն ինքնաթիռները կարող ենչլիցքավորվել տեղում, չէ՞ որ դեպի Երեւան կարճ չվերթներ են իրականացվում, որոնց համար վերալիցքավորումը պարտադիր չէ։

Այս բոլորը տարածաշրջանային օդանավակայանների համեմատականներն են, սակայն գործակալությունը անդրադարձել է նաեւ ավելի մեծուղեւորահոսք ունեցող օդանավակայանների, որոնցից որոշների մոտ է սպասարկումն ավելի էժան: Օրինակ՝ տարեկան (2014թ տվյալով) 56,7 մլն ուղեւոր սպասարկող Ստամբուլի «Աթաթուրքի» անվան օդանավակայանում «Airbus A320»-ի սպասարկումը կազմում է 4,4 հազար դոլար, մոսկովյան «Շերեմետեւոյում» (31,5 ուղեւոր տարեկան) 5,4 հազար դոլար: Եվրոպական օդանավակայաններում, սակայն, գներն անհամեմատ բարձր են: Փարիզի «Շառլ դը Գոլի» անվան օդանավակայանում, որը 2014-ին 63,8 մլն ուղեւոր է սպասարկել, «Airbus A320»-ի սպասարկումը 10,4 հազար դոլար է,Վիեննայում՝ 7,4 հազար դոլար:

Տարածաշրջանում ամենաէժան օդնավակայանը «Airbus A320»-ի համար Տալինինն է՝ 3,7 հազար դոլար, Կիեւինը՝ 4,9 հազար եւ Զագրեբինը՝ 5 հազար դոլար:

Regnum-ի փաստարկներից կարելի է եզրահանգում կատարել, որ Արգենտինայում բազմաթիվ օդանավակայանների սեփականատեր Էդուարդո Էռնեկյանը, եւ «Զվարթնոցի» կառավարիչ «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ընկերությունը Երեւանի օդանավակայանում շահեկան գներ են սահմանել, իսկ թե ի՞նչ է պատճառը, որ Թբիլիսիից շատ չվերթների տոմսեր անհամեմատ ավելի էժան են, եւ, որ Հայաստանից մեկնողներից շատերը նախընտրում են Թբիլիսիի օդանավակայանից չվերթներ իրականացնող ավիաընկերության ավիատոմսերը, թերեւս այլ հարթության մեջ պետք է փնտրել: Համենայն դեպս սրանով պարզ է, որ օդանավակայանների սպասարկման գները շատ չեն տարբերվում միմյանցից: