Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում այսօր կարող ենք շատ լուրջ առաջընթաց արձանագրել, լինի դա քաղաքական մակարդակով, թե մշակութային միջոցառումների։ Այս մասին սեպտեմբերի 25-ին՝ Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումների ծրագրի շրջանակներում իրականացվող «Հիշում եմ եւ պահանջում» փորձագիտական ֆորումի ժամանակ, հայտարարել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հայ Դեմոյանը։
Նրա խոսքով՝ անցկացված միջոցառումներն էապես նպաստել են Հայոց ցեղասպանության իրազեկման մակարդակի բարձրացմանը։ «Ակադեմիական դաշտում արդեն կարող ենք լիակատար հաղթանակ գրանցել։ Իհարկե թուրքական կողմը շարունակում է հովանավորել տարբեր գրքերի հրատարակումը, ժխտում քարոզող տարբեր աշխատությունները, սակայն ակադեմիական մակարդակով մենք կարող ենք մեկընդմիշտ արձանագրել, որ թուրքական կողմը նոր հեղափոխական կարծիքների ամրապնդման տեսակետից այլեւս անելիք չունի։ Դրա վկայությունն էր Երեւանում ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի կոնֆերանսի անցկացումը»,- ընդգծել է Հայկ Դեմոյանը։




























