Սեպտեմբերի 23-ին, ժամը 15.50-ի սահմաններում, «ՅՄԶ» մակնիշի տրակտորը Բերդ քաղաքի հարակից «Գոլ Թալա» կոչվող հանդամասում շրջվել է, ինչի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ սեպտեմբերի 24-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ վարորդը` 77-ամյա Սուրեն Մելիքյանը, ժամը 08.30-ին հիվանդանոցում մահացել է:

Կատարվում է քննություն: