Բրազիլական Սան-Պաուլու նահանգի բնակիչները արտասովոր բնական երեւույթի ականատես են դարձել: Այնտեղ հրե տորնադո է եղել, որը ահռելի վառվող ջահ է հիշեցրել:

Ավտոճանապարհի այդ հատվածում երթեւեկությունը դադարեցվել է, ճանապարհին խիտ ծուխ է եղել: Կրակը պահելու համար հրշեջները ուղղաթիռ են օգտագործել, հաղորդում է Ukranews-ը:

Մի քանի տասնյակ մետր բարձրությամբ կրակն անցել է Արասատուբա քաղաքի (Սան-Պաուլուից 530 կմ հեռավորության վրա) հարակից դաշտով:

Նշենք, որ Բրազիլիայի այդ հատվածում արդեն երեք ամիս անձրեւ չի եղել, ուստի երաշտն ու ուժեղ քամին նպաստում են հրդեհների տարածմանը: