Հայաստանում  49 մթերող ընկերություն կա, որոնցից 37-ը արդեն սկսեն են խաղողի մթերումը: Այս մասին Հայաստանի կառավարության նիստում՝ սեպտեմբերի 25-ին հայտարարել է Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը, որը վարչապետ Հովիկ Աբրահամյանի նախաձեռնությամբ ներկայացրել է խաղողի մթերման իրավիճակը:

Կարապետյանի խոսքով, այսօրվա դրությամբ արդեն մթերված է 80 հազար տոննա խաղող, ինչը 20 տոննայով քիչ է անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Նախարարը խոստովանել է, որ մթերման գործընթացում որոշակի դժվարություններ կան, քանի որ արտահանման կրճատման պատճառով գինեգործական գործարանները չեն կարողացել ապահովել բավարար ֆինանսական հոսք: «Բոլորի դիրքորոշումը հետեւյալն է. խաղողը պետք է մթերվի ամբողջությամբ: Այս տարի խաղողի բերքը 30 տոկոսով շատ է անցած տարվանից: Մթերման մեծ ծավալ է նախատեսվում, սակայն կան որոշ խոչընդոտներ, որոնք մենք կլուծենք ձեր օգնությամբ»,- նշեց նախարարը:

Հովիկ Աբրահամյանն էլ իր հերթին կարգադրեց հետեւողական աշխատանք տանել, իսկ եթե խնդիրներ ծագեն, ապա վարչապետի վստահեցմամբ՝ Կառավարությունը կլուծի դրանք: