Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրաման է ստորագրել, որով ուժի մեջ է մտել 2015թ. սեպտեմբերի 2-ին Ուկրաինայի Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի ընդունած «Ուկրաինայի ռազմական ուսմունքի նոր խմբագրության» մասին որոշումը։

Փաստաթուղթը նախատեսում է հրաժարվել Ուկրաինայի՝ դաշինքների չմիանալու քաղաքականությունից եւ վերականգնել եվրատլանտյան ինտեգրացիայի ռազմավարական կուրսը։ Փաստաթղթով Ուկրաինայի համար արդիական ռազմական սպառնալիք է համարվում Ռուսաստանը։

Որոշման համաձայն՝ Ուկրաինայի ռազմական բյուջեի ընդհանուր ծավալը պետք է կազմի տարեկան ՀՆԱ պլանավորված ծավալի 3 տոկոսից ոչ պակաս։