Չինական Spring Airlines ավիաընկերությունն իր ուղեւորոներին գերլուսնի տեսարանով չվերթներ է առաջարկել։ Ընդհանուր առմամբ սեպտեմբերի 26-28-ը ավիաընկիերությունը պլանավորում է 100 նման չվերթ իրականացնել։
Պարբերականը նշում է, որ Չինաստանի հյուսիսի բնակիչները պետք է գնեն օդանավի ձախ կողմի տոմսեր, իսկ հարավի բնակիչները՝ աջ կողմի։ Հենց այդ տեղերից է բացվելու աստղագիտական այդ երեւույթի ամենալավ տեսարանը։ Տոմսերի արժեքը չի հաղորդվում, գրում է Lenta.ru-ն։
Սեպտեմբերի 27-ի լույս 28-ի գիշերը Երկիր մոլորակի բնակիչներն ականատես կլինեն տպավորիչ, գրեթե առեղծվածային տեսարանի: Երկնքում կերեւա ոչ թե պարզապես մեծ, այլ վառ նարնջագույն, գրեթե կարմիր լուսին: Աստղագետներն այս հազվագյուտ երեւույթն անվանում են գերլուսին:
Լուսինը մոտենալու է Երկրին այնքան, որ նրանց հեռավորությունը կազմի 356 896 կիլոմետր: Դրա համար էլ լուսնի չափերը մոտավորապես 14 տոկոսով ավելի մեծ են թվում։





























