ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը եւ երգիչ Էլթոն Ջոնը կարող են հանդիպել, եթե նրանց գրաֆիկները համընկնեն։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Նրանք այսպես են պայմանավորվել. երբ իրենց գրաֆիկները համընկնեն, կհանդիպեն։ Էլթոն Ջոնը նույնպես գրաֆիկ ունի,  նա էլ տեղում նստած չէ, բավական ակտիվ է եւ այդ պատճառով հաճախ է ճանապարհորդում։ Իսկ նախագահի գրաֆիկը գիտեք։ Այդ պատճառով պայմանավորվել են հանդիպել, երբ գրաֆիկները համընկնեն»,- ասել է Պեսկովը։