Թյուրքալեզու երկրների խորհրդարանական վեհաժողովը սեփական կայք է ստեղծել, որի շնորհանդեսը կայացել է այսօր՝ օգոստոսի 25-ին Ադրբեջանի խորհրդարանում:

Կայքը հասանելի է 6 լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, թուրքերեն, ղազախերեն, ղրզըզերեն եւ ադրբեջաներեն: Կայքը տեղեկություններ է հաղորդում կազմակերպության անդամների, կառուցվածքի եւ գործունեության մասին:

ԹյուքԽՎ-ն ստեղծվել է 2008թ. Աշնանն` Ադրբեջանում: Քարտուղարությունը գտնվում է Բաքվում: