Օմսկի բնակչուհին աղբը թափելիս աղբամանում տղամարդու ոտքեր է հայտնաբերել: Դեպքի վայր ժամանած իրավապահները մարմնի մյուս մասերը՝ գլուխը, ձեռքերն ու իրանը, գտել են հարեւան բակի աղբամանում: Մարմնի վրա յուրահատուկ դաջվածքներ են եղել, այդ թվում՝ նացիստների խորհրդանիշը:
Պարզվել է, որ սպանվածը 23-ամյա սափրագլուխ Անդրեյ Շիշկինն է: Նախօրեին նա ընկերների հետ՝ նույնպես սափրագլուխ, որոշել է նշել Հիտլերի տարեդարձը:
Երեկույթի ժամանակ ընկերները հարցաքննել են Անդրեյին՝ փորձելով պարզել, արդյո՞ք ոստիկանները հավաքագրել են նրան, այնուհետեւ առաջարկել են ընտրություն կատարել բռնաբարության եւ գլխատման միջեւ: Անդրեյն առաջին տարբերակն է ընտրել, իսկ բռնաբարությունից հետո պատմել է, որ իսկապես իրավապահների հետ խոսել է այն մասին, որ իրենց ընդհանուր ընկերները ծայրահեղական սափրագլուխներ են:
Այդ խոստովանությունից հետո նրան բազմոցին են նետել, ճակատին եղունգներով «աղբ» գրել, այնուհետեւ բեյսբոլի մահակով դաժան ծեծի ենթարկել: Կտտանքներն ավելի քան 4 ժամ են տեւել:
Դրանից հետո Անդրեյին լոգարան են տարել: Նախ «ընկերները» կտրել են նրա գլուխը, իսկ հետո մասնատել մարմինը: «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի փոխանցմամբ, հանցագործներից 4-ի 18 տարին դեռեւս չի լրացել:




























