Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք՝ ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցելու համար։ Նա բանակցություններ կվարի ՄԱԿ գլխավոր քարտուղար Բան Կի Մունի, ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրիի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգի հետ, գրում է ՏԱՍՍ-ը։
Լավրովը նաեւ պետք է հանդիպի ԵՄ արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Քեթրին Էշթոնի, Չինաստանի, Իրանի, Սիրիայի, Բրազիլիայի, Հունաստանի, Մեքսիկայի, Սլովենիայի, Կուբայի, Ֆինլանդիայի, Կիպրոսի, Ալժիրի եւ Շվեյցարիայի արտգործնախարարների հետ։




























